Մենք նման հարց չենք քննարկում, որովհետև մանդատները ճիշտ օրերին ու ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քննարկում են մանդատները վայր դնելու հարցը։
Իմացեք, որ վերջին հաշվով փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում։ Ու այդ մանդատներն այդ օրն այդ ժամին անհրաժեշտ են լինելու»,-ասաց նա։
Սաղաթելյանի խոսքերով, պետք չէ դա համարել մանդատներցի կախվել, քանի որ դա երկրորդական է․ «Մենք մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք։
Դրանով չէ պայմանավորված մեր պայքարը, բայց գալու է մի օր, երբ դրանք պետք են լինելու վերջնական փոփոխության հասնելու համար։ Մանդատներն այդ օրվա համար են»։