00:00:00

31-ամյա վարորդը Արենիի գյուղապետարանի հաշվեկշռում հաշվառված Niva-ով գլորվել ու բախվել է քարերին

22:18, 15 հունիս 2022 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Վայոց  Ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Արամ Աթանեսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի-Արենի բնակավայրերի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր գլորվելով, հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ  59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Աթանեսյանին, սակայն վերջինա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով որ ինքը չի տուժել:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր