00:00:00

Ոստիկանությունը կարողանում է շատ լավ ապահովել Նիկոլի՝ ննջասենյակից զուգարան գնալը․ Գեղամ Նազարյան

14:52, 15 հունիս 2022 Քաղաքականություն

Վրաններն իրենց դերը կատարեցին, վրանների խնդիր այլևս չունենք. երեկ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ուզենք վրան դնել, ցանկացած հրապարակում կդնենք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ինքնաբուխ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մեր պայքարը շարունակվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել: Մեր խնդիրն այն է, որ գոնե նվազագույնի հասցնենք կորուստները։ Չկա մի ձեռքբերում, որ եղել է այս չորս տարվա ընթացքում, իհարկե, եթե չհաշվենք Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի անձնական ձեռքբերումները: Ձեռքբերում է նաեւ այն, որ ոստիկանությունը կարողանում է շատ լավ, նորմալ ապահովել Նիկոլի ննջասենյակից զուգարան գնալը: Փայլուն կատարում է:

Մենք նրա հրաժարականը պահանջում ենք, քանի որ մեր երկիր պատերազմ է բերել,  մեր տուն արյուն է բերել, իր կառավարման ընթացքում Հայաստանը շարունակում է կուրուստներ կրել։  Վկայությունը՝ Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը Ադրբեջանին, Ճակատենի  ճանապարհի հանձնումը, Հայաստանի սոցիալ- տնտեսական ծանրագույն վիճակը, օրեցօր բարձրացող գները։

Նա մենակ կարողանում է  մարդկանց վախ ներշնչել, որ գիտեք՝ եթե մենք Ադրբեջանի և  Թուրքիայի ասածները չանենք, ուրեմն պատերազմ է լինելու։ Մեզ նման  ղեկավար պետք չէ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նա թվարկեց, թե ինչ վտանգներ են տեսնում և ինչը պետք է կանխեն. «Փաշինյանն Արցախյան հարցում ասում է  նշաձողի իջեցում, ինչը նշանակում է՝ նվիրենք Արցախն Ադրբեջանին։ Վտանգը Տավուշի մարզի որոշ կարևորագույն նշանակության տարածքների հանձնումն է  Ադրբեջանին, որը կարող է լինել, վտանգը Սյունիքի մարզի շատ կարևոր տարածքի հանձնումն է, որը պետք է կանխենք։ Դա կբերի Հայաստանի կործանմանը։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը  ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստան չլինելը։ Կարող է անվան հետ  համաձայնվեն, որ որոշ ժամանակ դեռ մնա, բայց իրականում ուզում են այստեղ փոխել ժողովրդագրական կազմը, որ հայերը լինեն փոքրամասնություն, մեր տնտեսությունը գնալով վատթարանա,  կյանքի պայմանները վատանան, մարդիկ ստիպված արտագաղթեն։ Մենք այս ամենը հաստատ կանխելու ենք, այլ տարբերակ չունենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր