Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները։
Այսօր առաջին գրանցման ժամանակ ՔՊ-ական պատգամավորները տապալեցին գրանցումը։ Գրանցվեց ընդամենը 50 պատգամավոր։ Քվորում չապահովվեց։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը կրկին գրանցում հայտարարեց։ Այս անգամ արդեն գրանցվեց 57 պատգամավոր։ Քվորում ապահովվեց, աշխատանքները սկսվեցին։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները այսօր ևս չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին՝ չնայած երեկ որոշեցին հավաքել Ֆրանսիայի հրապարակի վրաններն ու փոխել պայքարի մարտավարությունը։