00:00:00

Բանտի պատերն իրենց կամքը չեն կարող կոտրել. Գեղամ Նազարյանը փոխանցեց կալանավորված տղաների խոսքերը

18:19, 14 հունիս 2022 Քաղաքականություն

Տարոնը, Գևորգը, Արսենը, Գոռն արդեն շաբաթներ շարունակ վարչախմբի նենգ կամքով ազատությունից զրկված են։ Տղերքը փոխանցում են, որ բանտի պատերն իրենց կամքը չեն կարող կոտրել, նրանք եղել են շատ ավելի բարդ տեղերում։ Տղերքը փոխանցում են, որ իրենց կամքը, հավատն անսասան են և իրենք հավատում են, որ ի վերջո Հայաստանը լինելու է արժանապատիվ, ուժեղ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Գեղամ Նազարյանը՝ փոխանցելով կալանավորված երիտասարդների խոսքը՝ ուղղված քաղաքացիներին։

«Տղերքը խնդրում են ձեզ լինել ավելի միասնական, իրենց փոխարեն լինել հրապարակում, փողոցներում։ Տղերքը նաև կոչ են անում, որ ոչ մի բանտ իրենց կամքը չի սասանի, ոչ մի բռնություն իրենց վրա չի ազդի, իրենց վրա բացասական կարող է ազդել միայն այն, եթե մենք հանկարծ որոշենք ետ կանգնել մեր նպատակներից, իսկ մենք նման բան երբեք չենք անի, որովհետև մեր ետևում մեր հայրենիքն է, մեր երեխաներն են»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր