00:00:00

Արցախում 29-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել

13:43, 14 հունիս 2022 Պատահարներ

Հունիսի 13-ին` ժամը 17:45-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ Ոստիկանության հերթապահ մասում, հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Ազատամարտիկների անվան այգու հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տանիքից անհայտ անձը փորձում է իրեն ցած նետել:

ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի գլխավորությամբ, անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Պ.-ն (ծնված 1993թ.) ֆինանսական խնդիրներով պայմանավորված, գտնվելով հոգեկան ապրումների մեջ, ինքնասպանություն գործելու նպատակով նշված կիսակառույց շինության տանիքում՝ ածելիով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում երակները կտրելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել և փորձել է ցած նետվել բարձրությունից:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո՝ ինքնասպանության փորձը կանխվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր