Մի երկու անգամ դա հերքել եմ, դա անբարո սուտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե կտրել է իր երակները։
Գրիգորյանն ամեն դեպքում չհերքեց, որ չի ծառայել բանակում՝ նշելով, որ պատճառների մասին մի քանի անգամ խոսել է։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է Գեղարքունիքի ջոկատը, եղել է առաջին վաշտի հրամանատարը։
Նա պնդել է, որ մարտական խնդիր է կատարել Քարվաճառում։
Պատգամավորը նաև վստահեցրել է, որ Իշխան Սաղաթելյանի տուն երբեք չի գնացել։