Հայաստանի Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 22 հարց:
Սա այս նստաշրջանի վերջին հերթական քառօրյան է, որին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները:
Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք,
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն
- ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
- «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ այլ հարցեր: