00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 51-ամյա վարորդի Hyundai-ը և 24-ամյա վարորդի Peugeot-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

18:47, 16 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Peugeot մակնիշի 505 QQ 15 համարանիշի և 51-ամյա Ռուզան Տոպոլյանի վարած Hyundai մակնիշի 88 XX 588 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com -ը։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում Peugeot-ը գլխիայր շրջվել է։  Վթարի վայրում Hyundai-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր