Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա Ն. Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում