00:00:00

Դատախազությունը կպարզի․ ՔՊ–ական Ռուստամ Բաքոյանը կնոջը ծեծելու, նրանից խոշոր գումար վերցնելու լուրի մասին

15:07, 13 հունիս 2022 Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը ծեծել է քաղաքացիական կնոջը, գումար է վերցրել։
Դա չի համապատասխանում իրականությանը։

Հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա․«Չի համապատասխանում իրականությանը տարածված տեղեկատվությունը, երկրորդը՝ նյութերը դատախազությունում են, ուսումնասիրվում են։ Ինձ կտեղեկացնեն, իմ ասածով է, թե կպարզեն։ Այսքանը կարող եմ ասել»։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տալիս և նշում, որ այլ մեկնաբանություն չունի՝ դատախազությունը կպարզի։

 

Հիշեցնենք, որ Politik.am–ը գրել էր, որ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց։ Կնոջ Կինը լրատվամիջոցին պատմել էր հետևյալը․«Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր