00:00:00

Հայտնի է, թե ով է Նիկոլ Փաշինյանին դիմավորել Դոհայի օդանավակայանում

11:20, 13 հունիս 2022 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:

 

Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:

 

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր