00:00:00

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի․ ժամանել է ոստիկանապետը

14:30, 12 հունիս 2022 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Խաչիկ Զախարյանն ու  Լևոն Ղազարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին: Օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորութամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: 

Այս պահին Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հ. Արիստակեսյանն ու Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Մ. Ներսիսյանը հանձնարարականներ տվեցին համայնքային ոստիկաններին, որպեսզի պարզեն մահացածի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ: Քիչ առաջ  օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և  ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:

Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր