00:00:00

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորների ինքնությունը պարզվել է

11:15, 12 հունիս 2022 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ ՝ հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Հենրիկ Հունանյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Ազատ Առաքելյանը:

 

Վթարի հետևանքով Mercedes C-ի վարորդ Հ. Հունանյանը և Mercedes Sprinter-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 32-ամյա  Հայկանուշ Ղարիբյանը, Երևանի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանը, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արմինե Չարչյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արուսյակ Առաքելյանը, Արագածոտնի մարզի բնակիչ,  28-ամյա  Գայանե Ենգիբարյանը, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արմինե Կարապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանը,  Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Գաբրիելյանը, Երևանի բնակիչ, 27-ամյա Ջեմմա Մանուկյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ոսկեհատ Զաքարյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր