00:00:00

Քաղաքացիներն Արարատի մարզում փակել են Փաշինյանի ճանապարհը, նրանցից շատերին բերման են ենթարկել

12:10, 11 հունիս 2022 Քաղաքականություն

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։ 

Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:

Իսկ ոստիկանների խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր