Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։