00:00:00

«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել ու շտապել էր սիրած աղջկան ցույց տալ

14:47, 06 հունիս 2022 Պատահարներ

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը Սիրիայի Քեսաբ ավանից հայրենադարձած Վահան Սուլյանն է։ Նա մահացել է՝ փորձելով փրկել իրենից առաջ սահած ընկերոջը․ գրում է aravot.am-ը։

 

Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվել է Երևանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չեն կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին  եղբայրը, երևանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

«Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգևոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգևորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաև Արցախը: Երևանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երևանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երևանի փողոցներով…

 

Վստահ ենք՝ այս դեպքը չէր լինի, եթե պատկան մարմինները («Հայանտառ» տնտեսությունը կամ բնապահպանության նախարարությունը, կամ բնապահպան ընկերությունները) մի փոքրիկ աշխատանք տարած լինեին ու շղթայով անջատեին վտանգավոր, հարթ գոտին, թեկուզ մեկ ցուցանակ տեղադրեին՝ «վտանգավոր է ջրվեժին մոտենալը»,-գրում է թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր