Թափառող շների խումբը հարձակվել է Տոմսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Մաքսիմ Զաբելինի վրա, տապալել գետնին և կծել նրան։ Այս մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում։
Պատգամավորը ստիպված է եղել գնալ հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն և պատվաստել կատաղության դեմ։
Զաբելինը հորդորել է տեղի բնակիչներին հետևել երեխաներին և զգույշ լինել։ Նա վստահեցրել է, որ արդեն զանգահարել է համապատասխան ծառայություն. մասնագետները պետք է ուսումնասիրեն իրավիճակը և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։