Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շարունակում է պաշտոնների նշանակել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանի մտերիմներին։ Քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցներում և վարչական շրջաններում փոփոխություն իրականացնելուց նետո Սարգսյանը հերթական նշանակումն է արել։ Այս անգամ Սարգսյանի որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Սահակ Վարդանյանին։ Վերջինս մետրոպոլիտենի գործունեության հետ որեւէ կերպ նախկինում առնչություն չի ունեցել։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Որոշ ժամանակ աշխատել է «Իդեալ» խանութ- սրահում, որպես տնօրեն, ապա 2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։
Սահակ Վարդանյանը 2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։ Նրա կենսագրական տվյալներից նաև տեղեկանում ենք, որ 2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն, որից հետո արդեն աշխատանքի է անցել մետրոպոլիտենում։
Մեզ հայտնի դարձավ, որ Սահակ Վարդանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Տիգրան Ավինյանի հետ և Հրաչյա Սարգսյանի՝ նրան այդ պաշտոնում նշանանելու որոշումը պայմանավորված է եղել հենց այս հանգամանքով, ու բնավ էլ պարտադիր չէ, որ Վարդանյանը ոլորտի մասնագետ չէ։ Ի վերջո պետական ապարատում ոչ կոմպետենտ առաջին նշանակումը չէ։
Irakanum.am