Պոդոլսկում տղամարդը փորձել է կնոջն ու որդուն դուրս նետել պատշգամբից, հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը։
41-ամյա կինը դեպքի մասին հայտնել է ոստիկանություն։ Կոնֆլիկտը տեղի է ունեցել մայիսի 27-ին Յուբիլեյնայա փողոցի բնակարաններից մեկում։ Ընտանիքի 43-ամյա տղամարդը փորձել է իրեն և իր 12-ամյա որդուն դուրս հրել երրորդ հարկի պատշգամբից։ Բարեբախտաբար, նրան դա չի հաջողվել։