Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40–ի սահմաններում 21-ամյա Հենրիկ Համբարձումյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հայմամուլի» կրպակին, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրպակին պատճառվել է նյութական վնաս:
Վարորդը դեպքի վայր ժամանած բժիշկներին ասել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: