00:00:00

Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Scania բեռնատարն ու ՎԱԶ 2115-ը

14:20, 02 հունիս 2022 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Ժամը 15։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Մերուժան Մարգարյանի վարած Scania մակնիշի բեռնատարն ու Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Պարանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենան։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Հակոբյանն ու Գնել Պարանյանը։  Վթարի փաստով Լոռու մարզի պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։  
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ՎԱԶ 2115-ին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր