Մայիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 26 տարեկան երկու երիտասարդ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները պարզել են, որ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը:
Նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստվում են նյութեր: