Անցած գիշեր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն