00:00:00

Նա կդառնար 21 տարեկան, բայց հավերժ մնաց 19

12:58, 29 մայիս 2022

Աղոյան Նարեկը Վարդենիսից էր։ 2019-ին ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, բայց այդպես էլ չհասցրեց զգալ ուսանող լինելու բերկրանքը. հուլիսի 12-ին զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայում է Գյումրու հակատանկային զորամասում, ապա տեղափոխվում Ջրական և ստանում սերժանտի կոչում։ Սեպտեմբերի 25-ից Նարեկը դիրքերում էր, ու երբ սկսվեց պատերազմը, նա առաջինն ընդունեց մարտը՝ այդ ընթացքում հասցնելով խոցել թշնամական 2 տանկ։

Ծնողների հետ վերջին անգամ խոսելիս Նարեկը մորն ասել էր՝ «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս»։ Բայց ավաղ... Նարեկը հերոսի մահով ընկավ հոկտեմբերի 6-ին, Ջրականում, բայց մարմինն հողին հանձնեցին 10 ամիս անց միայն ՝օգոստոսի 19-ին։ Այսօր Նարեկի ծննդյան օրն է։

Նա կդառնար 21 տարեկան, բայց հավերժ մնաց 19, որովհետև հայրենի հողը նրա կարիքն ուներ... Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր