00:00:00

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը․ ԱՆ

22:33, 27 մայիս 2022

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը։ Առանձնակի անհանգստացնող բռնկումներ չեն գրանցվել, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Հորդորում ենք լրատվամիջոցներին չաղավաղել տեղեկատվությունը, չապակողմնորոշել հանրությանը։ Իսկ քաղաքացիներին կոչ ենք անում հետևել ստուգված, փաստարկված և ճշգրիտ տեղեկատվությանը։

Հետևե՛ք առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվությանը մեր բոլոր պաշտոնական հարթակներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր