00:00:00

Փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան․ Արցախի ԱԺ պատգամավորների կոչը

21:37, 27 մայիս 2022 Քաղաքականություն

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները կոչ-հայտարարությունն են տարածել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, որում ասվում է․

«Հարգելի' հայրենակիցներ

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝  հասարակական գործիչ Ավետիք Չալաբայնն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական  ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել  իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն»։

Հայտարարության տակ ստորագրել են Արցախի ԱԺ հետևյալ պատգամավորներ՝

1.       Հարությունյան Արթուր «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար

2.      Ավանեսյան Էլենորա «Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցության քարտուղար

3.      Բաղունց Գագիկ  «Միասնական հայրենիք»խմբակցության ղեկավար

4.      Բաղդասարյան Դավիթ  «Միասնական հայրենիք» խմբակցության քարտուղար

5.      Արթուր Մոսիյան «ՀՅԴ» խմբակցության ղեկավար

6.      Դավիթ Իշխանյան «ՀՅԴ»խմբակցության անդամ

7.      Դավիթ Գալստյան«Արդարություն»  խմբակցության ղեկավար

8.      Հակոբյան Մետաքսե«Արդարություն» խմբակցության քարտուղար

9.      Մելքումյան Դավիթ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

10.  Ստեփանյան Գեղամ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր