Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:
Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ: