00:00:00

Եթե «Դիմադրություն» շարժմանը չառաջարկվի լիդերի թեկնածություն, շարժումը մտնելու է փակուղի. ԱԱԾ պահեստազորի սպաներ

18:28, 27 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպումը, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:

Նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև հանրությանը չներկայացվի իրատեսական, կոնկրետ ծրագիր, թե իշխանափոխության արդյունքում առարկայական ինչ են ստանալու երկիրը, շարքային քաղաքացին՝ շարժումը մտնելու է փակուղի:

«Ուստի անհրաժեշտ է կյանքի կոչել վերը նշված առաջարկությունները կամ ձեռնպահ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող անհարկի լարվածություն, ցնցումներ առաջացնելուց», - ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր