00:00:00

Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտա» գնելու որոշումը չեղարկվել է

10:50, 27 մայիս 2022 Քաղաքականություն

Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում, գրում է «Առավոտը»։

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ լրացում կատարելու մասին այդ նախագծով առաջարկվում էր պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Ըստ այդմ, ինչպես նշվում էր նախագծում, 54 միլիոն դրամ էին նախատեսել հատկացնել, որպեսզի ԱԺ-ն ձեռք բերի նշված երեք ավտոմեքենաները մեկ անձից գնման ընթացակարգով։ Նախագիծը հիմնավորվում էր, թե ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) եւ NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, իսկ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Aravot.am-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդեն գնվե՞լ են այդ մեքենաները, որքա՞ն գումար է հատկացվել վերջնարդյունքում: Նա պատասխանեց, որ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր