00:00:00

Այն գտնվում է 500 կմ բարձրության վրա, ռազամավարական-հետախուզության միջոց է․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի արբանյակի մասին

10:30, 27 մայիս 2022 Քաղաքականություն

Խոսքը վերաբերում է միջինից բարձր ցուցանիշներ ունեցող արբանյակին, որը կարող է օպտիկական ու ինֆրակարմիր ֆոտոնկարահանումներ իրականացնել, իսկ այդպիսի հնարավորությունը պետության համար շատ կարևոր է։ Խոսքը ռազմավարական-հետախուզական միջոցի մասին է, կամ՝ ուսումնասիրման միջոցի, որը թույլ է տալիս քեզ համար ցանկացած հետաքրքրող տարածք մոլորակի վրա նկարել, եթե խոսքը չի վերաբերում առանձին գերտերությունների գաղտնի օբյեկտներին։ Այս մասին «Հանրայինի» եթերում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով երկիր մոլորակի ուղեծիր արձակված Հայաստանի առաջին արբանյակի մասին։

 

Հովհաննիսյանի խոսքերով, բնականաբար մեզ հետաքրքրում է մեր երկիրը, մեր տարածաշրջանը, մեր շրջապատը․ «Իսկ այս արբանյակը թույլ է տալիս դա անել։ Որպեսզի ավելի պարզ խոսենք, պետք է ասենք, որ արբանյակը մոտավորապես գտնվում է 500 կմ բարձրության վրա։ Դեռ չգիտեմ՝ դրա ուղեծիրը ստատիկ է, թե էլիպսաձև։ Ամեն դեպքում էլիպսաձև են լինում, բայց կան արբանյակներ, որոնք ունենում են շատ խորը էլիպս, վերևի կետում շատ են բարձրանում, իսկ իրենց հետաքրքրող ռեգիոններում իջնում են մինչև 70-100 կմ։

 

Մենք այս ամեն ինչի մասին չգիտենք։ Դրանք գաղտնիքներ են, որոնք պետք էլ չէ, որ հրապարակվեն»։

 

Հովհաննիսյանի խոսքերով, մենք գիտենք, որ արբանյակն ի վիճակի է ունենալ թույլատրելիության շեմը, այսինքն՝ մեկ պիկսելի չափեր՝ 1,6 գործակից է, այսինքն՝ 1,6 մետր․ «Իհարկե գերտերություններն ունեն արբանյակներ, որոնք մինչև 30 սմ ճշգրտությամբ են, բայց 1-ին մոտ տվյալներով արբանյակները միջին բարձր ցուցանիշ ունեցող են։

 

Իր մեկ պտույտի ընթացքում իր ընդգրկող տարածքը կազմում է մոտ 26 կմ, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է համաշխարհային այսօրվա արբանյակների տեսանկյունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր