Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ կզորախմբի ներկայացուցիչները։
Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։ Հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։
Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովի Ադրբեջանից վերադարձի մասին։