Վարակիչ հիվանդություններն բուժաշխատողների ուշադրության կենտրոնում
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին վարակիչ հիվանդությունները՝ կապիկի ծաղիկ, անհայտ ծագումնաբանության ծանր հետատիտներ երեխաների շրջանում, նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ աշխարհի տարբեր հատվածներում և սա դեռ ամբողջական ցանկը չէ:
Օրինակ, քչերն են տեղյակ, որ ընթացիկ տարում աֆրիկյան պետություններից մեկում՝ Մոզամբիկում արձանագրվել է վայրի պոլիովիրուսի բռնկում, որը 1992 թվականից հետո առաջին անգամ հանգեցրել է երեխայի մոտ կայուն հաշմանդամության առաջացման:
Այս ամենը վկայում է, որ միկրօրգանիզմների աշխարհը լինելով բարդ, դինամիկ և գտնվելով մշտական էվոլյուցիայի մեջ, պարբերաբար անհանգստացնում է մարդկությանը, ստիպելով պահպանել մշտական զգոնություն, հնարավորինս կանխատեսելով և նախապատրաստվելով հաջորդ բռնկմանը:
ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականն ուսունասիրել է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված որոշ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ տարափոխիկ հիվանդությունները մշտապես մեզ հետ են և դրանց դեմ պայքարը պետք է լինի ցանկացած առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը:
Այսպես, 2017-2019 թվականներին Հայաստանում արձանագրել է բրուցելյոզի բոլոր ձևերի միջինում 270 դեպք, ճգնաժամային 2020 թվականին դեպքերի թիվը նվազել է գրեթե 2 անգամ կազմելով 132, սակայն արդեն 2021-ին գրոծնականում վերադարձել է նախկին ցուցանիշներին՝ 253: Նույն ժամանակահատվածում ամբողջ Եվորպական Միությունում գրանցված դեպքերի թիվը եղել է 314, 2020 թվականին կրճատվելով ավելի քան 2 ամգամ՝ 132:
Քութեշի դեպքերը 2017-2019 թվականներին կազմել են միջինում 972, 2020-ին կրճատվելով 4.2 անգամ մինչև 231, 2021 թվականին՝ 84: Հիվանդության 99%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում:
Զգալի տարածված է ջրծաղիկը, որի միջին տարեկան դեպքերը Հայաստանում 2017-2019 թվականներին կազմել են 14036, կրկին անկում ապրելով 2020 և 2021 թվականներին՝ համապատասխանաբար 2.4 և 2.6 անգամ: Այս դեպքում ևս հիվանդացածների շրջանում գերակշռում են երեխաները՝ 91%:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ թեև 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք, այնուամենայնիվ եզակի այլ տարածաշրջաններից բերված դեպքեր շարունակվում են գրանցվել, 2021 թվականին՝ 2, 2020 թվականին 3: Նմանապիպ պատկեր է նաև Եվորական Միության երկրներում, որոնք ևս համարվում են մալարիայից ազատ տարածքներ, սակայն եթե Հայաստանում դեպքերն եզակի են, ապա այնտեղ դրանք հազարավոր են, օրինակ՝ 2017-2019 թվականներին միջինում գրանցվել է 8377, իսկ 2020-ին՝ 2321, ինչպես մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեպքում նվազելով 3.6 անգամ:
Այսպիսով, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն եղել է և մնում է սպիտակ բանակի, այդ թվում նաև ԵԲՊՀ «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի համապատասխան բաժանմունքների և մասնագետների առօրյաի անբաժանելի մասնը, հետևաբար վստահեք բուժաշխատողներին, որոնք ստանձնել են այս բարդ ու վտանգավոր աշխատանքի պատասխանատվությունը: