00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր

11:09, 26 մայիս 2022 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում։ 

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորներից մեկին էլ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր