Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ադամյանը, վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռ. Ադամյանը, 29-ամյա Ս. Հակոբյանն ու 27-ամյա Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում