00:00:00

Արջը մտել է Աղավնաձոր, ջարդուփշուր արել մեղվի փեթակները. վերջին ժամանակներում արջի այցելությունները հաճախակի են դարձել

21:11, 23 մայիս 2022 Պատահարներ

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում մի քանի օր առաջ արջն ավերել է գյուղացիներից մեկի մեղվի փեթակները: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետարանից պատմեցին, որ վերջին ժամանակներում արջի այցելություններ իրենց գյուղ հաճախակի են դարձել։

«Ոչ միայն մեղվաընտանիքներին է վնասում, այլ նաեւ պտղատու ծառերին, այգիներին, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին։ Նախորդ տարիներին մտնում էր գոմեր՝ թռչուններին, նապաստակներին էր ուտում»,- պատմեցին համայնքապետարանից։

Համայնքապետարանից հայտնեցին, որ այդպիսի դեպքեր ունեցել են նաեւ Արենիում։ Համայնքապետարանն ունի համապատասխան հանձնաժողով, ըստ նրանց, նման դեպքերին անմիջապես արձագանքում են եւ այսպես ասած՝ գույքագրում ենք իրականացնում։

«Ամեն օր էլ վտանգ կա, որ կրկին կգա գյուղ։ Սեզոնն այնպիսի է, որ գյուղացիները գնում են բանջար են հավաքում, ու այդ վտանգն ավելի է մեծացել։ Այս անգամ ամբողջությամբ ջարդել է փեթակները»,- նշեցին համայնքապետարանից։

Նշենք, որ վերջերս էլ Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել էր 67-ամյա տղամարդու վրա, որն այդ տարածքում բոխի հավաքելիս է եղել։ Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր