Քիչ առաջ դատարանի մոտ, որտեղ քննվում է Արթուր Գալեյանի խափանման միջոցի հարցը, բարձրացվեց Արցախի դրոշը։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբորը։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընդունելու համար։
Դատարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիների, այդ թվում՝ զոհերի հարազատներ, պատգամավորներ։ Նրանք ծափերով ողջունեցին դրոշի բարձրացումը։