Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կայուն է, բայց՝ ծանր։ Քիչ առաջ այս մասին հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Գալեյանը գտնվում է հիվանդանոցում։
Փաստաբանն ասաց, որ երեկ փորձել են հարցաքննել Գալեյանին, սակայն նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Գարիկ Գալեյանի եղբոր՝ Արթուր Գալեյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնեք, որ խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը։