00:00:00

«Պեչենի» ու ծխախոտ ոստիկաններին․ Վարդանյան եղբայրների «պատդերժկան» իշխանությանը

16:11, 18 մայիս 2022

Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները շարունակում են հլու- հնազանդ ծառայել օրվա իշխանություններին։ Քննիչները՝ անօրինական որոշումներով, ոստիկանները՝ բիրթ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ կատարում են վերևից իջեցված քաղաքական հրահանգը։

Առհասարակ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հենարանը շարունակում է մնալ բացառապես իրավապահ համակարգը։ Փոխոստիկանապետը չի հերքել, որ ոստիկանության ծառայողները օրերս պարգևավճար են ստացել։ Ավելի վաղ էլ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ այն ոստիկանները, ովքեր ընդվզում են և չեն ցանկանում ուժ կիրառել սեփական հայրենակցի նկատմամբ գտել են «բերանները» փակելու տարբերակ։ Ըստ հրապարակումների այդ ոստիկաններին ուղարկում են «վաստակած» հանգստի, միայն թե հրապարակավ չլքեն համակարգը։

Իշխանությունը բացի փողից ոստիկաններին «կերակրելու» այլ եղանակ էլ է մտածել։ Ու այս հարցում նրան օգնում են իբրև թե ապաքաղաքական դեմքեր Միքայել և Կարեն Վարդանյանները։ Խոսքը՝ «Գրանդ հոլդինգի» սեփականատերեր, եղբայրներ Կարեն և Միքայել Վարդանյանների մասին է։

Օրեր առաջ հասարակական- քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը ֆիքսել էր, թե ինչպես է «Հայփոստի» շենքը վերածվել է ոստիկանների համար «պեչենու փարթի» անելու վայրի։

Տեղեկությունների համաձայն Գրանդ Քենդիի արտադրանքով ոստիկանների բերանները քաղցրացնելու որոշումը կայացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները։ Թե ինչ են ստացել, կամ ստանալու դրա դիմաց Վարդանյան եղբայրները այս պահին հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ միայն քաղցրավենիքով չէ, որ ոստիկաններին ուղղված Վարդանյանների «բարեգործություններն» ավարտվում են։ Այս օրերին քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկաններին նաև ծխախոտ են բաժանում։ Դա ևս արվում է «Գրանդ հոլդինգի» հաշվին։

Կարեն և Միքայել Վարդանյանների յուրատեսակ «պատդերժկան» բնականաբար ունի իր գինը։ Գործարար եղբայրները որոշակի երաշխիքներ կստանան, իսկ ոստիկաններին «քյար» կմնա քաղցրավենիքները, ինչի դիմաց վերջիններս կշարունակեն պաշտպանել իշխանությանը։

Հնարավոր է նաև ոստիկաններից ոմանք կողքից «աշխատանքի» առաջարկ էլ ստանան։ Օրինակ նկարահանվեն «Գրանդ քենդիի» գովազդներից մեկում։ Չէ, որ իրենք գրանդ քենդի շատ են սիրում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր