00:00:00

0 °C Երևան

Սևանա լճում անհետ կորած քաղաքացիները ազգականներ են 53 եւ 21 տարեկան

16:06, 18 մայիս 2022 Պատահարներ

Սևանա լճում անհետ կորած երկու քաղաքացիները ձկնորսներ են Վարդենիկ գյուղից, նրանցից մեկը՝ 21-ամյա Իշխան Ափրոյան է, իսկ մյուսը՝ 53-ամյա Ավետիք Սևոյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրանց համագյուղացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում։ 

«Իրենք երկար տարիներ է՝ զբաղվում են ձկնորսությամբ: Մի փոքր նավակ ունեին, որով գնում էին: Դեպքի օրն էլ նույն նավակով են գնացել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, բայց դեռ ոչ մի նորություն չկա: Նրանք և  ազգականներ են, և հարևաններ»,- ասաց համագյուղացին՝ նշելով, որ դեպքի օրը Իշխանը և Ավետիքը ձուկ են վաճառել, իսկ ժամը 16։00-ի սահմանում գնացել են ձկնորսության: 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Որոնողական աշխատանքաները մինչեւ հիմա ապարդյուն են անցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր