00:00:00

Երևանում բախվել են կին վարորդների Toyota-ները. նրանցից մեկը տապալել է լուսակիրը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

12:10, 18 մայիս 2022 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր