00:00:00

Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ

16:40, 15 մայիս 2022 Պատահարներ

Մայիսի 15-ին, ժամը 16։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր