00:00:00

Արագածոտնի մարզում BMW-X5-ը մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

19:55, 14 մայիս 2022 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:   

Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:   Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է:

 Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր