00:00:00

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը ԳԱԶ 69-ով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհին գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել

13:20, 12 մայիս 2022 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։

 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկներ Դավիթ Երզնկյանն ու Ֆելիքս Բարեքյանը և կրտսեր պարեկ Պետրոս Հովհաննիսյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր