Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գոռ Ղ.-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Զառ–Սևաբերդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Ղ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում