00:00:00

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

18:48, 11 մայիս 2022 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի է տեղափոխվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը:

 

Հայտնաբերել են Mercedes մակնիշի  01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման   հետքեր:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

  

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր