00:00:00

Կորոնավիրուսի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով. Արմեն Մուրադյան

14:09, 11 մայիս 2022 Առողջություն

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մահացության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ․  

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է մահացության բարձր ցուցանիշը «Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5 %-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20 %-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից:  

Վերլուծությունն ըստ տարածաշրջանների ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռու՝ 22%, Գեղարքունիքի 15 % և Վայոց ձորի՝ 10 % մարզերում: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3 %-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:  

Մահացության կառուցվածում, այնպես ինչպես նախորդ տարիներին առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55 %, նորագոյացությունները՝ 15 %, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10 % և ԿՈՎԻԴ-19՝ 8 %:  

Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31 %-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով:

Համապատասխանաբար բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:  

Եվրոպական Միության երկրներում ևս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն 23.4 %-ից 2021 թվականի դեկտեմբերին կրճատվել է մինչև 7.4 % 2022 թվականի փետրվարին (համադրելի է 2021 թվականի փետրվարի տվյալներին՝ 6.1%):  Ընթացիկ տարվա առաջին երեք ամիներին դրական դինամիկա է ունեցել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 %-ով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշի նկատմամբ՝ 7 %-ով:

Ցավոք, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 49.4 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:  

Բնակչության մահացությունը հանդիսանում է կարևորագույն ժողովրդագրական ցունաշնիշներից մեկը, որի պարբերական մշտադիտարկումը և արդյունքում ապացուցողահեն որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր