00:00:00

«Շանթ»-ի հաղորդավարուհին նկարահանումների ժամանակ ընկել է Դեբեդ գետն ու մահացել․ Shamshyan.com

14:12, 09 մայիս 2022 Պատահարներ

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

 

Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է: 

 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:

 

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում

 

Կայքի տեղեկություններով՝ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր