Երեկ՝ մայիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը է, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում