00:00:00

Տարոնի բաժնի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել. 4 հոգու բերման են ենթարկել՝ «ԳԱԶել»-ով հանդերձ

18:11, 05 մայիս 2022 Պատահարներ

Մայիսի 3-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում մետաղյա դետալներ են գողանում և այդ պահին գողոնը տեղավորում են «ԳԱԶել» մակնիշի մեքենայի մեջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը շտապեց տեղեկություններն իրացնելու։ Իրավապահները նշված փողոցից, մետաղական կոնստրուկցիաներով բեռնված «ԳԱԶելով» հանդերձ, բերման ենթարկեցին չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Վանաձորի, մեկը՝ Գուգարքի բնակիչներ:

Վանաձորցի 38-ամյա տղամարդը հայտնեց, որ ինքն է կանչել նշված մեքենան՝ գողոնը Սանկտ Պետերբուրգի փողոցի մետաղի ընդունման կետ տեղափոխելու և վաճառելու նպատակով:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր